понедельник, 27 октября 2014 г.

Դերային խաղ մասն. կողմն-ման առարկայի շրջանակներում


Կարդալով տարբեր նյութեր, գրքեր, հանդիպեցի
 Использование ролевых игр Василенко Е.Е. աղբյուրրի և որոշեցի կիրառել Վասիլենկոյի փորձը: Նա հավաքագրել էր դերային խաղերի մի  ծրագիր, որի նպատակն է օգնել պատանիներին կողմնորոշվելու իրենց ապագա մասնագիտության հարցում: Այսպիսով` խաղարկեցին մի իրավիճակ, որտեղ Կարինե Գևորգյանը 12-րդ դասարանի սովորող է և տանը, ունենալով մեծ ընտանիք, երեկոյան թեյ ըմպելիս որոշում է բոլորին տեղյակ պահել իր մասնագիտության ընտրության մասին, որից հետո ծավալվում է մեծ քննարկում: Փորձը հետաքրքիր էր, սովորողները` ոգևորված:

среда, 22 октября 2014 г.

Հանդիպում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ներկայացուցիչների հետ



Ավագ դպրոց-վարժարանի "Սեբաստիա" համերգասրահում հանդիպում ունեցանք Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար` տիկին Թովմասյանի հետ: Հանդիպման ընթացքում սովորողների ներկայացվեց ակադեմիան, իրենց կայքը` http://era.am/ , ֆակուլտետները և կապը շուրջ 20 եվրոպական երկրների հետ: Ակադեմիան համագործակցում առաջատար եվրոպական կրթական հաստատությունների հետ և իրենց ուսանողների որոշ մասը հնարավորություն է ստանում ոչ միայն ուսումը շարունակելու, այլև աշխատելու Եվրոպայում: Հանդիպման վերջում ովորողներին բաժանեցին նաև տեղեկատվական թերթիկներ, որտեղ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ակադեմիային:

ԲՈՒՀ-եր, կայքեր

ՀՀ Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ

Երևանի Պետական Համալսարան
Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
Խ.Աբովյանի անվ հայկական պետական մանկավարժական համալսարան 
Երևանի գեղրվետսի պետական ակադեմիա
Վ.Բրյուսովի անվ Երևանի պետական լեզվահասարակագիտակական համալսարան
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Երևանի պետական բժշկական համալսարան
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ


   Աշխատանքային կայքեր`
   www.atc.am 
   www.edu.am

понедельник, 20 октября 2014 г.

Մակնավարժական աշխատողների աշնանային դպրոց

Հոկտեմբեր

Սեպտեմբեր ամիսը այնքան հագեցած էր, որ թվում է, թե արդեն մայիսն է և 12-րդցիները պատրաստ են Մեծ տոնախմբության (Վերջին զանգ): Եվ, լնելով բազմազբաղ իմ տարաբնույթ գործունեությամբ, թեթևություն եմ զգում, որ այս տարի այսքան ակտիվ շրջանավարտներ են, որոնք իրենք են կանգնում առաջին գիծ, պարում, առանց հատուկ հրավերի և ընդհանուր պարապմունքները դարձնում փոքրիկ տոն բոլորից համար: 

Նույնիսկ ծափերի ուժգնությունից կարելի է տարբերակել, որ Մարմարյա սրահում շրջանավարտներն են, քանի որ այնտեղ կանգնած 500 հոգու սովորողների զանգվածը ուղակի պայթում է բարձր ծափահարություններից: Տեսանյութերը տես հետևյալ հղումներով` https://www.youtube.com/watch?v=G5SKvj0gxCU  , https://www.youtube.com/watch?v=70KB6zQYJWw 


Ախր շատ լավն են, այնքան հաճելի է տեսնել այդքան եռանդուն, ակտիվ ու ուրախ 12-րդցիների: Առջևում Սեբաստացու օրերն են թթուդրիքով և հարիսային ծեսով ու ես վստահ եմ, որ նույնպես շրջանավարտները կլինեն ուշադրության կենտրոնում և իրենք մեր այդ տոնը  կվերածեն մեծ տոնախմբության:

Աշնանային արձակուրդներ




Արդեն սկսվել է դպրոցականների աշնանային արջակուրդները, իսկ վարժարանի անձնակազմը աշխատում է: Այսօր աշնանային դպրոցի առաջին օրն է և օրը բավականին հագեցած էր` կարևոր սեմինարով սկսեցինք այս օրը, Տիար Գևորգի հետ: Քննարկվեց, թե ոչ չափանիշներն է գնահատկվում աշխատողի և սովորողի աշխատանքային գործունեություն՚ դրանք են` բլոգավարություն, ճամփորդություններ, ակտիվ մասնակցություն կրթահամալիրային ճամբրների և ստուգատեսերին:
Ընդհանուր պարապմունք և ընդհանուր ժողով տիրա Բլեյանի հետ: Որից հետո կարելի է մի քիչ լիցքաթափվել, պարում են Արշակի հետ, տե՛ս այստեղ:
Ընդմիջում և կարելի է անցնել կազմակերպչի հիմնական գործառույթներ, ողջույն համակագիչ, ես եկել եմ...