воскресенье, 25 июня 2017 г.

Էդիպյան բարդույթ. 3-6 տարեկան երեխայի հոգեբանական առանձնահատկությունները

Նյութը` https://www.dasaran.am/apps/wiki/view/id/124 կայքից

Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. էդիպյան շրջան (3-6 տարեկան)

(Նախատեսված է մանկավարժների և ծնողների համար)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից։ Ուղղության հիմնադիրը`   Զ. Ֆրոյդը, մարդու զարգացման ընթացքը դիտում էր որպես հոգեսեռական բնույթ կրող մի գործընթաց, որի համար որոշիչ դեր ունեցող գործոնը`   սեռական էներգիան կամ լիբիդոն, մանկության տարբեր փուլերում կենտրոնանում է տարբեր էրոգեն գոտիներում։ Չնայած էրոգեն բոլոր օրգաններն ի ծնե պոտենցիալ ակտիվ են, որպես էրոգեն գոտիներ դրանք որոշակի հաջորդականությամբ են հասունանում։ Մանկական տարիքում տարբեր ժամանակահատվածներում ուշադրությունը կենտրոնանում է դրանցից մեկի վրա, որն էլ սկսում է դառնալ հաճույքի ամենակարևոր կենտրոնը։