воскресенье, 25 июня 2017 г.

Էդիպյան բարդույթ. 3-6 տարեկան երեխայի հոգեբանական առանձնահատկությունները

Նյութը` https://www.dasaran.am/apps/wiki/view/id/124 կայքից

Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. էդիպյան շրջան (3-6 տարեկան)

(Նախատեսված է մանկավարժների և ծնողների համար)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից։ Ուղղության հիմնադիրը`   Զ. Ֆրոյդը, մարդու զարգացման ընթացքը դիտում էր որպես հոգեսեռական բնույթ կրող մի գործընթաց, որի համար որոշիչ դեր ունեցող գործոնը`   սեռական էներգիան կամ լիբիդոն, մանկության տարբեր փուլերում կենտրոնանում է տարբեր էրոգեն գոտիներում։ Չնայած էրոգեն բոլոր օրգաններն ի ծնե պոտենցիալ ակտիվ են, որպես էրոգեն գոտիներ դրանք որոշակի հաջորդականությամբ են հասունանում։ Մանկական տարիքում տարբեր ժամանակահատվածներում ուշադրությունը կենտրոնանում է դրանցից մեկի վրա, որն էլ սկսում է դառնալ հաճույքի ամենակարևոր կենտրոնը։

вторник, 9 июня 2015 г.

Հունիսի 9. ամառային ճամբար

Այս օրը անցկացրեցինք Գեղարվեստի ավագ դպրոցում, մասնակցեցին ցուցահանդեսին, Արման Գրիգորյանի վարած վարպետության դասին` 
տե'ս լուսանկնարեներով`

понедельник, 8 июня 2015 г.

Ճամբարային երկրորդ շաբաթ.հունիսի 8

Ճամբարային առօրյան լավ առիթ է միասին աշխատելու և ավելի լավ միմյանց ճանաչելու: Սովորող - դասավանդող, դասավանդող-դասավանդող: Ճամփորդություններ, քննարկումներ, խաղեր, սպորտային միջոցառումներ և հետաքրքիր այցելություններ:

Հունիսի 8
Օրը սկսվեց Վահան Ասատրյանում սպասվելիք մաքրության նախագծով:

пятница, 29 мая 2015 г.

ԱՆՏԻՎԻՐՈՒՍ ԿՈՄԻՏԱՍ


Կարաոկեներ`  http://mus.mskh.am/?p=1802


Հայր մեր
Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր…

пятница, 15 мая 2015 г.

Վարպետության դաս Սերոբ Խաչատրյան հետ

<<Մասնագիտական կողմնորոշում>> առարկայի շրջանակներում տարբեր հանդիպումներ են կազմակերպվել վարժարանի ընթերցասրահում, սակայն այս անգամ հանդիպումը յուրահատում էր: 
Հանդիպում Սերոբ Խաչատրյանի հետ, թեմա` Մսնագիտական նախընտրություններ: