пятница, 15 мая 2015 г.

Վարպետության դաս Սերոբ Խաչատրյան հետ

<<Մասնագիտական կողմնորոշում>> առարկայի շրջանակներում տարբեր հանդիպումներ են կազմակերպվել վարժարանի ընթերցասրահում, սակայն այս անգամ հանդիպումը յուրահատում էր: 
Հանդիպում Սերոբ Խաչատրյանի հետ, թեմա` Մսնագիտական նախընտրություններ:



Բնութագրիչները կարելի է երկար գրել, իսկ եթե կարճ` պարոն Խաչատրյանին կարելի է ներկայացնել պարզապես  հետաքրքիր անձնավորություն, ում հետ հանդիպմանը մասնակցելը սովորողների համար բացառիկ հնարավորություն է: Հետաքրքիր զրուցակից, յուրահատուկ դասախոս (ի դեպ, ինքս բախտ եմ ունեցել իր ուսանողը լինելու և մասնակցելու հետաքրքիր դասախոսությունների):

Հանդիպումը անց կացվեց մայիսի 20-ին, վայրը` անփոփոխ, ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ: Սովորողների խումբը կազմվել էր վարժարանի, արհեստագործական և գեղարվեստի ավագ դպրոցների 10-11րդ դասարանցիների սովորողներից, ինչպես նաև միջին դպրոցի սովորողների մի խումբ 8-րդ դասարանցիներ: 
Պարոն Խաչատրյանը հանդիպումը սկսեց զվարճալի պատմությունով, լսարանի տրամադրությունը և մթնոլորտը շատ տրամադրող էին: Սովորողները կլանված լսում էին և հաճույքով լրացրեցին առաջարկված թեստը, որը ցույց է տալիս, թե սովորողին որ տեսակի աշխատանքը ավելի նպատակահարմար լինի ընտրել, որն է իրեն համար: 

Սերոբ Խաչատրյանի կենսագրություն`
ծնվել է 1971թ.-ին, Գյումրիում։
2010-2013թթ. եղել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրենը։ 
2009-2010թթ. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար:
2008-2009թթ. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար։
1996թ -ից առ այսօր Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս։ 
2009-ից առ այսօր Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս։
1994-97թթ. եղել է «Լրագիր» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 
1997-2005թթ. «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր։
Շուրջ 15 մեթոդական և ուսումնական ձեռնարկների համահեղինակ է։ 2014թ լույս հրատարակել է «Կամուրջներ պատերի փոխարեն» գիրքը։

Կայքի նյութը:

Комментариев нет:

Отправить комментарий