вторник, 30 сентября 2014 г.
Ծրագիր
Մասնագիտական կողմնորոշում. Հանրակրթական դասընթացի ծրագիր
Տևողությունը` 36 ժամ
Առարկայի շրջանակներում
սովորողները ուսումնասիրելու են`
Հայաստանյան պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երը
Մասնագիտություններ, մասնագիտացումներ
Դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրություն
<<Մասնագիտական կողմնորոշում>> առարկայի նպատակն է ծանոթացնել սովորողին հնարավոր բոլոր մասնագիտություններին և
հաստատություններին, որոնց միջև սովորողը կկարողանա ճիշտ կողմնորոշվել և ընտրություն անել:
Առարկան անց է կացվում երկու մասով`
Առաջին մաս` դասարանային աշխատանքներ, նախագծերի իրականացում. քննարկումներ, դերային խաղեր, կրթական կայքերի ծանոթացում, բլոգային աշխատանքներ:
Երկրորդ մաս` մասնագիտական փորձառություն. հանդիպում պետական կրթական հաստատություների ներկայացուցիչների հետ, այցելություններ ԲՈՒՀ-եր:
Տնային հանձնարարություններ սովորողները չեն կատարում:
Իրականացող նախագծեր`
Առաջին կիսամյակ`
Նախագիծ 1 Իմ ընտրած մասնագիտությունը, հաստատությունը, նախասիրությունների նկարագրում դպրոցի շրջանակներում և դպրոցից դուրս
Նախագիծ 2 Պուհ-երի կառուցվածքների ծանոթացում, մասնագիտությունների ոլորտների ծանոթացում
Գնահատումը իրականացվում է բլոգում տեղադրված նախագածերի հիման վրա: Հաշվի է առնվում նաև դասարանային աշխատանքներում սովորողի ակտիվությունը, մասնակցությունը խաղերին և քննարկումներին:
ՀՀ Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
Բուհեր և կայքեր
Աշխատանքային կայքեր`

Երկրորդ կիսամյակ`
Նախագիծ 1 Հետաքրքիր փաստեր նախըտրած մասնագիտությունների մասին
Նախագիծ 2 Ընդունելության կարգի ծանոթացում(ww.atc.am)
Գնահատումը իրականացվում է բլոգում տեղադրված նախագածերի հիման վրա: Հաշվի է առնվում նաև դասարանային աշխատանքներում սովորողի ակտիվությունը, մասնակցությունը խաղերին և քննարկումներին:
ՀՀ Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
Բուհեր և կայքեր
Աշխատանքային կայքեր`
www.atc.am
www.edu.am
Սեպտեմբեր
Երկու շաբաթ է, ինչ վերադարձել եմ արձակուրդից, անհամբեր սպասում էի` երբ եմ հանդիպելու իմ փոքրիկ ընկերներին: Կարոտել էի նրանց, մեր խոսակցություններին, նախագծերին, ջերմ մթնոլորտին: Սիրում եմ իմ կրթահամալիրը:
Ի զարմանս ինձ, երկու ամսում երեխաները այնպես էին փոխվել, որ նույնիսկ անճանաչելի էին դարձել ինձ համար, պարզ է` որ խոսքը արտաքինի մասին չէ: Մեծացել են:
Այս տարի ինձ հնարավորություն ընձեռնվեց ավելի մոտիկից ճանաչելու սովորողներին` այժմ ես դասավանդում եմ մի շատ հետաքրքիր առարկա` Մասնագիտական կողմնորոշում: Այդ առարկայի շրջանակներում ես մեծ դեր կարող եմ ունենալ սովորողի ընտրության հարցում: Ես կփորձեմ` լինելով իրենց կազմակերպիչը, դասավանդողը և ավագ ընկերը, իրենց հետ միասին փնտրել և գտնել այն ուղղությունը, այն մասնագիտությունը, որը նրանց հետագայում կբերի ներդաշնակություն, երջանկություն, գումար:

Подписаться на:
Сообщения (Atom)