Երկու շաբաթ է, ինչ վերադարձել եմ արձակուրդից, անհամբեր սպասում էի` երբ եմ հանդիպելու իմ փոքրիկ ընկերներին: Կարոտել էի նրանց, մեր խոսակցություններին, նախագծերին, ջերմ մթնոլորտին: Սիրում եմ իմ կրթահամալիրը:
Ի զարմանս ինձ, երկու ամսում երեխաները այնպես էին փոխվել, որ նույնիսկ անճանաչելի էին դարձել ինձ համար, պարզ է` որ խոսքը արտաքինի մասին չէ: Մեծացել են:
Այս տարի ինձ հնարավորություն ընձեռնվեց ավելի մոտիկից ճանաչելու սովորողներին` այժմ ես դասավանդում եմ մի շատ հետաքրքիր առարկա` Մասնագիտական կողմնորոշում: Այդ առարկայի շրջանակներում ես մեծ դեր կարող եմ ունենալ սովորողի ընտրության հարցում: Ես կփորձեմ` լինելով իրենց կազմակերպիչը, դասավանդողը և ավագ ընկերը, իրենց հետ միասին փնտրել և գտնել այն ուղղությունը, այն մասնագիտությունը, որը նրանց հետագայում կբերի ներդաշնակություն, երջանկություն, գումար:

Комментариев нет:
Отправить комментарий