вторник, 30 сентября 2014 г.

Ծրագիր






Ավագ դպրոց-վարժարան
Մասնագիտական կողմնորոշում. Հանրակրթական դասընթացի ծրագիր
Տևողությունը` 36 ժամ


Մասնագիտական կողմնորոշում առարկայի ծրագիրը նախատեսվում է 11 և 12-րդ դասարանի սովորողնեի համար:
Առարկայի շրջանակներում սովորողները ուսումնասիրելու են`
Հայաստանյան պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երը
Մասնագիտություններ, մասնագիտացումներ
Դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրություն

  <<Մասնագիտական կողմնորոշում>> առարկայի նպատակն է ծանոթացնել սովորողին հնարավոր բոլոր մասնագիտություններին և հաստատություններին, որոնց միջև սովորողը կկարողանա ճիշտ կողմնորոշվել և ընտրություն անել:

Առարկան անց է կացվում երկու մասով` 
Առաջին մաս` դասարանային աշխատանքներ, նախագծերի իրականացում. քննարկումներ, դերային խաղեր, կրթական կայքերի ծանոթացում, բլոգային աշխատանքներ:
Երկրորդ մաս` մասնագիտական փորձառություն. հանդիպում պետական կրթական հաստատություների ներկայացուցիչների հետ, այցելություններ ԲՈՒՀ-եր:
Տնային հանձնարարություններ սովորողները չեն կատարում:


Իրականացող նախագծեր`
Առաջին կիսամյակ`
Նախագիծ 1 Իմ ընտրած մասնագիտությունը, հաստատությունը, նախասիրությունների նկարագրում դպրոցի շրջանակներում և դպրոցից դուրս
Նախագիծ 2 Պուհ-երի կառուցվածքների ծանոթացում, մասնագիտությունների ոլորտների ծանոթացում 
     Երկրորդ կիսամյակ`
     Նախագիծ 1 Հետաքրքիր փաստեր նախըտրած մասնագիտությունների մասին
     Նախագիծ 2 Ընդունելության կարգի ծանոթացում(ww.atc.am)


Գնահատումը իրականացվում է բլոգում տեղադրված նախագածերի հիման վրա: Հաշվի է առնվում նաև դասարանային աշխատանքներում սովորողի ակտիվությունը, մասնակցությունը խաղերին և քննարկումներին:


ՀՀ Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
Բուհեր և կայքեր

Աշխատանքային կայքեր`
     www.atc.am 
     www.edu.am

w
    

Комментариев нет:

Отправить комментарий