1. Բլոգներում տեղադրեք հետևյալ հարցերի սպառիչ պատասխանները, որոնք պետք է լինեն կապակցված նախադասությունների տեսքով, քանի որ ընթեռցողը հարցերը չի տեսնում: Բացասական պատասխանի դեպքում (օրինակ` չունեմ կամ չգիտեմ) առաջադրանքը կատարած չի համարվի և չի գնահատվի:
Նախագիծ 1
- Ի՞նչ մասնագիտություն եք ընտրել
- Ինչու՞ եք ընտրել այդ մասնագիտությունը
- Նկարագրեք ձեր մասնագիտության յուրահատկությունները
- Ո՞վ է օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում, ինչպե՞ս
- Որքանո՞վ եք ուսումնասիրել մասնագետի պահանջարկը աշխատանքային շուկայում
- Հաշվի առե՞լ եք մասնագիտության արդիականությունը, հիմնավորեք
Նախագիծ 2
- Հայաստանի ո՞ր բուհ-երում են ուսուցանում այդ մասնագիտությունը, նշել հաստատությունները հղումներով
- Մտածե՞լ եք հետագայում երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին, նշեք` ինչու՞ և ի՞նչ մասնագիտություն, հիմնավորեք:
2.1 Ի՞նչ նախասիրություններ ունեք դպրոցական առարկաների շրջանակներում, ո՞ր առարկաներին եք ավելի շատ ժամանակ հատկացնում ձեր իսկ նախընտրությամբ
2.2 Ի՞նչ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեք դպրոցից դուրս (պար, մարզաձև, նկարչություն, դերասանական խմբակներ, այլ նախասիրություններ)
2.3 Տիրապետու՞մ եք որևէ արհեստի, եթե այո, ապա մանրամասնեք
2.3 Դպրոցը ավարտելուց հետո ինչո՞վ եք զբաղվելու
2.4 Եթե ձեզ տրվեր ազատ ընտրության հնարավորություն, մասնագիտություններից ո՞րը կնախընտրեք ուսուցանել և ո՞ր բուհ-ում:
Комментариев нет:
Отправить комментарий