среда, 26 ноября 2014 г.

Միայն մեզ մոտ կտեսնես...

Որքան հետաքրրքիր է` տեսնում ես, որ տարբեր հետաքրքրությունների և նախասիրությունների տեր մարդիկ են կանգնած, սակայն ոգևորված զրուցում են... Ո'չ, նրանք չեն վիճում, նրանք հանգիստ զրուցում են . . . պարից: Թվում է, թե երբեք չէի պատկերացնի, որ Ռաֆայել Վարդանյանի նման սպորտսմեն պատանին կարող է այդքան ոգևորությամբ հաճախել պարի դասերին, բայց արի ու տես, որ նա մեծ հաճույթով է դա անում, և ավելին, նա ոգևորում է իր ընկերներին, ուղղում է իր պարի զույգին շարժումներ կատարելիս... Որքան գեղեցիկ է տեսնել, որ նույն Ռաֆայելը դաշնամուր է նվագում, ճիշտ է, ոչ բոլոր երաժշտություններն են հոգեհարազատ ինձ համար, սակայն այն, որ ես հենց նրան եմ տեսնում դաշնամուրի մոտ, արդեն հաճելի է: Հովհաննեեսը, Վանուշն ու Վովան` մի հրաշք եռյակ, միշտ թարմ մտքերով, առեղծվածային մտքի ճկունությամբ ու միշտ պատրաստ օգնելու բոլորին` լինի դա մեծ, թե փոքր: Այդ եռկյակի մոտ շրջապատը նույնպես շատ հետաքրքիր անձիք եք` չեմ կարող նշել բոլոր անունները, բոլորն են լավն են, բոլորը` հաճելի: Հետաքրքիր է, որ այս տարի խմբավորումները գրեթե աննկատ են դարձել, քանի որ պարը բոլորին միավորել է: Թիթիզ Մարինան, Թամարիկը, յուրօրինակ մտածողության տեր աղջիկներ, իսկ նրանց կողքին տեսնում ես նկարչուհի Էլենին, ֆուտբոլիստ Մարիամին, Լիանային, ժողովրդական պարերով հետաքրքրվող Տիգրանին, Ամալյային ու միաժամանակ նրանց կողքին են rap-եր Ալբերտը, breakdance պարող Դավիթը.....
.....այսպես ես կարող եմ երկար շարունակել, բայց ամբողջ էջս կզբաղեցնի սովորողների անունները: Նրանցից յուրաքանչյուրը շատ հետաքրքիր անձնավորություններ են, առանձնահատուկ մտածողություններով: Դե իհարկե, չէ՟ որ նրանք սեբաստացի են:
Դաշնամուրի մոտ կանգնած են մի խումբ 12-ցիներ, լսում են իրենց ընկերոջ նվագը: Միանում է բարձր երաժշտություն` վալս, և նույն կանգած մարդիկ աստիճաններով իջնում են, արագ-արագ զույգեր կազմում և սկսվում է հրաշքը: Հնչում է արդեն սիրելի դարձած երաժշտություն`  https://www.youtube.com/watch?v=NvryolGa19A

Քայլում ես և տեսնում` ինչպես են ժպտում 12-ցի շրջանավարտները, չնայած այն բանի, որ այս տարի նրանց համար շատ բարդ և պատասխանատու տարի է:  Նրանք ուրախ են, նրանք թեթև են, նրանք սիրում են մեր դպրոցը` մեր բոլորիս երկրորդ տունը: Հաճախ է պատահել, որ աշխատանքն ավարտելուց հետո, քայլում եմ դեպի գլխավոր մուտքը և կրկին հանդիպում եմ նույն կազմին դաշնամուրի մոտ կանգնած ու մտածում եմ` սա է երջանկությունը, երբ ազատ ես, երբ չկա բռնություն ու ոչ ոք չի ասի` մի նվագի, մի երգի, մի պարի: Սա ձեր դպրոցն է և, կարևոր է, որ դուք նույնքան ջանք ու սեր ներդնեք նրա մեջ, որքան նա է անում ամեն օր, ամեն ժամ, ամեն դասին-պարապմունքին:

Անցնում ես մարզադահլիճների կողքով, տեսնում 10-11-րդ դասարանցի սովորողներին, պարապում են, աշխատում են... Ո՞ւր է, ո՞ր դպրոցն է տալիս այսքան լայն հնարավորություն ինքնաիրացվելու, աճելու, բարձրանալու...այսքան մարզաձևեր, ակումբներ, ճամփոդություններ: Սա՞ է գուցե այն հնարավորությունը, որ մարդ փնտրում է իր ողջ կյանքում: Իսկ այստեղ դու ունես այն, այն կանգնած է աչքերիդ առաջ և մնում է միայն մի բան անել, ամենաբարդը` քայլ անել դեպի առաջ ու վերցնել...

Գլխավոր կայքում նյութը տեղադրված է հետևյալ հղումով:

Комментариев нет:

Отправить комментарий