воскресенье, 3 мая 2015 г.

Ակումբային - նախագծային աշխատանքներ

Quest հետաքրքրասերների ակումբը ստեղծվել է սովորողների նախասիրությունների բացահայտման և զարգացման նպատակով, և կարծես թե, իզուր չէ, մի ամբողջ կիսամյակի տարված աշխատանքները: Փետրվար-մարտ-ապրիլ ամիսներ, խմբում աշխատող աղջիկներ: Երևի կպատկերացնեք, թե որքան դժվար է մի խմբում հավաքել 10 աղջիկների և փորձել աշխատել որևիցե ՄԵԿ նախագծի վրա: Ալիսան սա չի սիրում, Սյուզին սա չի ուզում, Սոնա Կիրակոսյանը շատ դժվար է կենտոնանում որևիցե գործ անելիս և այդպես շարունակ:  Լավ, ակումբը ստեղծվել է ձեր ցանկությունով, ուրեմն, ասեք ինձ` Ի՞նչ եք սիրում, ո՞րն է ձեր սիրած գործը, մենք ակումբային գործությունեություն ենք ծավալում` գերող իր ողջ հմայքով: Դուք ակումբի ժամերին պետք է մաքսիմալ բավականություն և օգուտ ստանաք: Դե սկսեցինք...
Սոնա Խաչատրյանը շատ է ուզում բարձրաձայնել իր ընկերիների, և ինչու չէ, նաև իր խնդիրները, քննարկել դրանք, դա իրեն շատ է մտահոգում և նա առաջարկում է հաղորդաշար` «Պատանու օրագիրը», Մանեն մեծ հաճույքով միանում է իր ընկերոջ գաղափարին: Սոնա Կիրակոսյանը «ամենադժվար» սովորողն է, նա չի կենտրոնանում ոչ մի խոսքի վրա, անդադար խոսում է և ծիծաղում, «Լավ, Սոնա, ինչո՞վ դու անդադար կզբաղվեիր, ի՞նչ ես սիրում դու սնել», հնչեց պարզ պատասխան` «Խոսել, քննադատել»:
Անահիտ Հայրապետյան. սիրում է երաժշտություն, նվագում է կիթառ, երգում է: Մարիամ Գևորգյան, նույնպես նվագում է կիթառ, սակայն դա չէ իր ամենասիրած գործը, նա ուզում է թատրոնի համն ու հոտը զգալ իր վրա` թատերական ներկայացում է ուզում բեմադրել կամ զարգացնող խաղեր կազմակերպել մեր փոքրիկ սեբաստացիների համար, կարծում եմ, հրաշալի գաղափար է: Արինա Հակոբյան ևս մեկ «բարդ սովորող», սակայն եթե Սոնային ոչինչ չի հետաքրքրում, ապա Արինային հետաքրքրում է ԱՄԵՆ ԻՆՉ, ցանկացած գաղափար, թեմա, քննարկում, ցանկացած նախագիծ նա պատրաստ է մեծ պատրաստակամությամբ իրականացնել: Արինան և իր զույք քույրիկ` Էլինան մեծ հետազոտություն պետք է իրականացնեն և ակումբը հետաքրքիր սկիզբ կարող է դառնալ իրենց մեծ ճամփորդության սկզբի համար` որպես հենակետ: Սակայն Արինայի շատ հետաքրքրում է նաև Գենետիկան և նա մեծ խանդավառությամբ կարող է անդադար պատմել տարբեր փորձերի մասին, հետաքրքիր օրինակներ բերելով: Սյուզի Եղոյան` միշտ սոված, բայց միշտ ուրախ (թվում է, թե անհամադրելի հոգեվիճակներ են, բայց Սյուզին դրա վառ ապացույցն է), ուտելիքը իր կյանքն է, գուցե և կյանքի նպատակը, իսկ ուտելիքի ետևից վազելը ամենվայրկանվա իր մտածելիքը: Բայց արի ու տես, որ նրան հետաքրքրում է իր ձախլիկություն, առանձնահատկոթյունները, «առասպելները», դրանց հերքումը: Ալիսա Պետրոսյան և Ասատրյան Ջուլիետա, խմբի ավագներն են,որոնք ավելիր հստակ ու կոնկրետ են իրենց անելիքներում, երկուսն էլ որոշել և արդեն աշխատում են իրենց նախծագծերի վրա՝ Ժամանակակից ընթերցանություն, ի՞նչ խնդիրներ կան պատանիների մոտ,ի՞նչ տեսակի գրականություն են նախընտրում, էլեկտրոնային, թե թղաթային,,,այս և այլ հարցերի պատասխանները փնտրում է Ալիսան: Ջուլին՝ Նախագիծը շատ արդիական է Սոցիալական ցանցեր,տարբեր խնդիրնբեր, աշխատանքային գործի՞ք, թե ժամանցի միջոց: Ջուլիի միացել են խմբի բոլոր անդամները, բաշխվել է աշխատանքային դերերը...

Եվ այսպես,աշխատում ենք: Նախագծերը ծավալուն են,, մի կիսամյակը չի բավականացնի դրանք ավարտին հասցնելու համար:



Комментариев нет:

Отправить комментарий