суббота, 22 февраля 2014 г.

Վահան Տերյան

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար ....
Սիրտըս անուշ խոցեցիր
Արեւավառ քո սրով,
Սեւ օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով.
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար, -
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար ...     Վահան Տերյան:Изображение

Երբևիցե մտածել եք` ինչէ սերը

Հնագույն գրական աղբյուրներից կարելի է նկատել, որ մարդիկ ուշադրություն էին դարձնում այն հարցին, որ ոմանք սիրում են կրքոտ, ընդհատումներով, իսկ մյուսները` հանգիստ ու մինչև կյանքի վերջ: Այս ուսումնասիրությունները նույնիսկ իրենց արտացոլանքը գտան հունական լեզվում:
Սիրո ամենահայտնի տիպաբանությունը պատկանում է կանադացի հոգեբան և սոցիոլոգ Ջոն Ալլան Լիին, որը նկարագրել է սիրո վեց տեսակ` դրանք անվանելով հունական տերմիններով: Սիրո այս տեսակները մասամբ կախված են մարդու խառնվածքից, նաև նշանակություն ունեն հասարակության մշակութային նորմերը, նրանց հոգևոր հասունության մակարդակը, ինչպես նաև դաստիարակությունը: Պետք է հաշվի առնել, որ սիրո մաքուր տեսակներ հազվադեպ են հանդիպում.
Սեր — ագապե
Ագապեն սիրո այնպիսի տեսակ է, որին հատուկ է այլասիրությունն ու երկրպագությունը: Այն համբերատար է և լի անմար կապվածությամբ: Այս սիրով սիրողը կարող է ներել ամեն ինչ, անգամ` դավաճանությունը: Ագապեն հիմնված է ավանդական քրիստոնեական հայացքների վրա, համաձայն որոնց սերը ոչ մի հատուցում չի պահանջում, այն բարի է, համբերատար և հավերժ: Այս սերը զուգորդվում է Հիսուս Քրիստոսի հետ:
Լիի տվյալների համաձայն` մարդկանց միայն յոթ տոկոսին է հատուկ սիրո նման դրսևորումը:
Սեր- ստորգե
Ստորգեն սիրո կայուն ու հաստատուն տեսակ է, որը նման է ծնողական քնքշանքի, ըմբռնման, պաշտպանության, առանց խելացնոր վիճակների ու փոթորիկի: Այն ձևավորվում է աստիճանաբար: Այս սիրով սիրողներին դուր է գալիս տնային գործերի սովորական ընթացքը, սովորություններից ու առօրյա հոգսերից նրանց զգացմունքները չեն մարում: Նրանք չեն վախենում դավաճանությունից, քանի որ լիովին վստահում են միմյանց: Տարիների ընթացքում նրանց ներքին ձգողականությունը միմյանց հանդեպ չի մարում: Հարաբերությունները նման զույգերի մոտ պարզ է և հասարակ. զույգն այն համարում է հոգևոր մտերմության շարունակություն, որը նրանց սկսում է հետաքրքրել հարաբերությունների ավելի ուշ շրջանում:
Սեր – պրագմա
Պրագման ոչ միայն սիրո տեսակ է, այլև դրա ձեռքբերման միջոց: Պրագմիկն ընտրում է զուգընկերոջը` ելնելով նրան ուղղված մի շարք լավ մտածված պահանջներից: Երբ համապատասխան թեկնածուն գտնվում է և նրա հետ գալիս է փոխհամաձայնեցման, պրագմատիկ սերը վերածվում է ավելի ամուր ու խորը զգացմունքի: Իսկական պրագմիկը չի կարող սիրել նրան, ով արժանի չէ սիրո: Նա շատ բծախնդիր է և նկատում է մարդկանց բոլոր դրական ու բացասական կողմերը:
Սեր-մանիա
Սիրո այս տեսակը փոթորկուն է և ամենակուլ: Այն զուգորդվում է խելացնորության ու շփոթմունքի հետ: Սիրահարվածը մշտապես տոգորված է իր սիրեցյալից սիրո և ուշադրության նշաններ ստանալու ցանկությամբ: Այսպիսի զգացմունքը նման է «ամերիկյան ոլորանների». ուժեղ գլխապտույտ առաջացնող բարձրացումներն ու իջեցումները բերում են անսպասելի  և արագ  ավարտի:
Սեր-լուդուս
Սիրո այս տեսակը սիրախաղ է հիշեցնում: Այս դեպքում սիրեկաններն արագ են մտնում խաղի մեջ ու, որպես կանոն, միմյանցից չեն պահանջում լուրջ պարտականություններ: Նրանք կարող են ունենալ միաժամանակ մի քանի զուգընկեր, ինչը նրանց  ընտրության հնարավորություն է տալիս և օգնում խուսափել որևէ մեկից հոգեբանական կախվածության մեջ գտնվելուց:
Սեր-էրոս
Էրոսը սիրո այնպիսի տեսակ է, որը  հիմնված է ֆիզիկական հակման վրա: Այն արտահայտվում է կրքոտ, զգացմունքային ձգողականությամբ: Լին կարծում է, որ էրոտիկ սերը նման է կայծի. այն արագ առաջանում  է ու արագ  էլ մարում է: Էրոտիկ սերը հազվադեպ է խորը և ամուր հարաբերությունների հիմք հանդիսանում: Սիրո մասին խոսելիս պետք չէ մոռանալ  նաև այն մասին, որ ցանկացած գործընթաց, իրավիճակ կամ իր բաղկացած է երեք բաղադրիչներից` Ֆիզիկական, հոգեբանական և էներգետիկ: Այդպես էլ սերը կարելի է բաժանել ֆիզիկական (սեռական բնազդ, ձգողականություն), հոգեկան (հույզեր, զգացմունքներ), էներգետիկ (ոգեշնչում, ուժերի հոսք) բաղադրիչների: Կնոջ և տղամարդու միջև իրական սիրո մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ առկա են բոլոր երեք բաղադրիչները: Եթե տղամարդու և կնոջ միջև կա միայն սեռական կապ, կիրք, ապա այդպիսի սերն արագ մարում է և հայտնվում է երկրպագման նոր օբյեկտ: Զույգի միջև հոգևոր կապի առաջացման դեպքում հարաբերությունները սովորաբար ավելի երկարատև են լինում, սակայն հոգևոր միասնություն գտնելը դժվար է, երբեմն նույնիսկ` անհնարին:
Ոգեշնչող սիրո առկայության դեպքում մարդ էներգիայի նոր հոսք է զգում, սկսում է իրեն ներքուստ ավելի թեթև զգալ: Սովորաբար, այդպիսի սիրո կարիք ունեն հատկապես տեղծագործող մարդիկ, քանի որ նրանք չեն կարողանում ստեղծագործել առանց սիրո ու ոգեշնչման:
Շատ գիտնականներ պնդում են, որ սերը ընդհամենը քիմիական ռեակցիա է և սեր են առաջացնում այնպիսի հորմոններ, ինչպիսիք են դոֆամինը, ֆենիլէթիլամինը, էնդորֆինը, վազոպրեսինը և օկսիտոցինը: Հայացքը, ձեռքերի հպումը, հոտը առաջացնում են նյութերի հոսք, որը, տարածվելով արյան մեջ, առաջացնում է էյֆորիկ վիճակ:
Շատ բժիշկներ կարծում են, որ սերն անբուժելի հիվանդություն է, եթե այն միակողմանի է և, միևնույն ժամանակ, եթե սերը երկկողմանի է, ապա այն դեղ է բոլոր հիվանդությունների դեմ: Ինչ վերաբերում է հոգեբաններին, ապա նրանք ավելի խորությամբ են ուսումնասիրել այս գործընթացը: Հոգեբանների կարծիքով, սերը  մարդուց ահռելի ջանքեր է պահանջում, ինչպես նաև դիմացինին լսելու և փոխզիջման գնալու կարողություն: Այն նաև պատասխանատվություն է, հավատարմություն, հաճույք, հոգատարություն, անկեղծություն, կիրք, վստահություն, մտերմություն, շփում, վիրավորանք, հարգանք, ընկերություն: Ընդ որում, սիրո նշանները հատուկ են  նաև սիրահարվածությանը: Սակայն պետք չէ շփոթել այս երկու հասկացությունները, քանի որ սերն ու սիրահարվածությունը  տարբեր կերպ են դրսևորվում:
Սիրահարվածությունը սիրո առանձին փուլ չէ, այլ բոլորովին մեկ ուրիշ զգացմունք, քանի որ ավելի քիչ են այն դեպքերը, երբ սիրահարվածությունը վերածվում է սիրո, քան հակառակը, ինչպես նաև, սերը կարող է առաջանալ առանց սիրահարվածության: Ամերիկացի հոգեբան Դորոտի Տեննովը գտնում է, որ սիրահարվածությունը իսկական սեր չէ և բնութագրում է  այն որպես հետևյալ ախտանիշներն ունեցող հիվանդագին վիճակ.
  • մշտական կպչուն մտքեր սիրած էակի մասին, սուր,
  • փոխադարձ զգացմունքների հիվանդագին պահանջմունք,
  • փոխադարձ սիրո դեպքում էյֆորիայի զգացողություն,
  • սիրո օբյեկտի վրա այն աստիճանի կենտրոնացում, որ մարդ կարող է անտեսել իր կարևոր պարտականություններն ու չլուծել ընթացիկ հարցերը,
  • սիրո օբյեկտի խեղաթյուրում, որը  հաճախ ուղկցվում է զառանցանքով: Ընդ որում, սիրած էակի դրական կողմերը գերագնահատվում են, իսկ բացասականները կա՛մ արհամարհվում են, կա՛մ էլ համարվում են ձգողական,
  • ուժեղ սեռական հակում սիրած էակի  նկատմամբ:
Տենովը նշում էր, որ թեև սիրահարվածությունն ու ֆիզիկական ցանկությունը միևնույն բանը չեն, այնուամենայնիվ, սիրահարվածությունն առանց սեռական հակման գոյություն չունի, քանի որ այն ընկած է դրա  հիմքում: Նրա կարծիքով <<սիրո հիվանդությունից>> բուժվելը գրեթե անհնար է: Կա միայն երկու <<դեղամիջոց>> սիրահարվածության դեմ: Առաջինը` դադարեցնել բոլոր շփումները սիրած էակի հետ: Այս միջոցը բավականին ցավալի է և գրեթե միշտ ուղեկցվում է  դեպրեսիայով, սակայն նորմալ մարդու մոտ սիրահարվածությունը դրա հետ մեկտեղ մարում է: Մյուս միջոցը հարաբերություններն սկսելն է:
«Հիվանդագին» սիրահարվածության առանձնահատկությունն այն է, որ այն սովորաբար անհետանում է 1-4 տարվա ընթացքում: Պատահական չէ, որ ասում են` մարդիկ ամենից հաճախ բաժանվում են չորս տարի անց:
Սերը ամենից հզոր ապաքինող ուժն է ամբողջ տիեզերքում: Մեզնից յուրաքանչուրն ունի սիրելու ունակություն: Սակայն որևէ մեկին սիրելու համար անհրաժեշտ է  նախ և առաջ հարգել նրան: Իհարկե, ամենից առաջ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ, քանի որ հակառակ դեպքում շատ դժվար է հարգել ու սիրել ուրիշներին: Իսկական սերն անվերապահ է և փոխարենը ոչինչ չի պահանջում: Երջանիկ սիրային հարաբերությունների գաղտնի բանաձևը կայանում է նրանում, որ մարդիկ ուշադրություն դարձնեն  նրան, թե իրենք  ինչ կարող ենք տալ դիմացինին, այլ ոչ թե ինչ կարող են ստանալ: Ուստի եթե ուզում ենք սիրված լինել, պետք է նախ և առաջ ինքներս այդ  սերը նվիրենք և հավատանք սիրո մեծագույն ուժին:
Ինչպե՞ս սեր խոստովանել

Վալեբոլի խաղ

Սեբաստացիների թիմը  ընդդեմ մեծամորցի ընկերների. տեսանյութ:

Իմ դիջիպատումը

Այսքան տարի անց ես կրկին կրթահամալիրում եմ:
2013 թ. այդ առումով հաջողակ տարի էր: Վերջին անգամ արցունքներն աչքերիս դպրոցից հեռանալուց հետո հաճախ ամենամտերիմ ընկերուհուս`սեբաստացի Օլգա Սարդարյանի հետ երազել ենք աշխատել կրթահամալիրում:
Աեն ինչ փոխվել է`մեդիակրթություն, նախագծային ուսուցում, բլոգային աշխատանքներ, mskh կայքով աշխատանք: Այդ նորարարությունները քեզ ստիպում են անընդհատ աշխատել քեզ վրա և դու, իրոք, քայլում ես ժամանակին համահունչ:
Ես աշխատում եմ ավագ դպրոց-վարժարանում, որն ունի շատ լավ դասավանդողների և սովորողների կազմ` հատընտիր մարդիկ, որոնց հետ աշխատանքը կարող է միայն հաճույք պատճառել: Այս կարճաժամկետ և բովանդակալից կիսամյակի ընթացքում ես շատ բան սովորոցի, բայց և հասկացա, որ դեռևս շատ ու շատ բան ունեմ սովորելու կրթահամալիրում:
Ամենագրավիչն ու հետաքրքիրը կրթահամալիրում կազմակերպվող ծեսերն են, որոնք ստիպում ենք քեզ ստեղծագործել, կազմակերպված մոբիլ աշխատել և միևնույն ժամանակ, որքան էլ  ժամանակի սղության պատճառով ուզում ես, դու պետք է աշխատես թիմով: Աշխարհի բոլոր մեծ կազմակեպությունները միշտ աշխատել են այդ սկզբունքով` աշխատանք թիմով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ միայն այդպես կարող ես հաջողության հասնել: Թթուդրիկը ինձ համար նոր և անծանոթ ծես էր, բայց սովորողների օգնոթյամբ կազմակերպված հետաքրքիր աշխատանք ստացվեց: Աշնանային ծառատունկը, <<Վահան Ասատրյանի>> անվան պուրակի ստեղծումը, Հարիսայի ծեսը, որն ինձ մոտ առաջացրեց խուճապ, քանի որ առանձնապես փորձ չունեի հարիսա եփելու, սակայն կրկին անգամ ընկերների օգնությամբ, այն վերածվեց ուրախ, հետաքրքիր աշխատանքի: Սեբաստացու օրերը, որոնք բազմազբաղ և հագեցած անցկացրեցինք, Ձմեռային ճամբարը, ամանորյա միջավայրի ձևավորումն ու դիմակահանդեսի նախապատրաստական աշխատանքները և դրանց արդյունքւոմ ձևավորված հմտությունները համարում եմ այս կիսամյակի իմ ձեռքբերումները:

Ամանորյա նախագիծ

Ամանորին ընդառաջ վարժարանում կազմակերպվեցին նախապատրաստական աշխատանքներ: Միջավայրի ձևավորում, դիմակահանդեի նախապատրաստություն:
Տեսանյութ:

Վալեբոլի խաղ սովորողները ընդդեմ դասավանդողների

Ավագ դպրոց-վարժարանի ճամբարականները ձեռնոց են նետել իրենց դասավանդողներին:
Վաղը` դեկտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին Մայր դպրոցի մարզադահլիճում, կրթահամալիրի դասավանդողները և ճամբարականները իրենց ուժերը կչափեն վոլեjբոլ մարզաձևում: Մարզահագուստը պարտադիր է: Աջակցենք և ոգևորենք թիմերին:

Խաղը ավարտվեց 3:0 հօգուտ դասավանդողների