Հնագույն գրական աղբյուրներից կարելի է նկատել, որ մարդիկ ուշադրություն էին դարձնում այն հարցին, որ ոմանք սիրում են կրքոտ, ընդհատումներով, իսկ մյուսները` հանգիստ ու մինչև կյանքի վերջ: Այս ուսումնասիրությունները նույնիսկ իրենց արտացոլանքը գտան հունական լեզվում:
Սիրո ամենահայտնի տիպաբանությունը պատկանում է կանադացի հոգեբան և սոցիոլոգ Ջոն Ալլան Լիին, որը նկարագրել է սիրո վեց տեսակ` դրանք անվանելով հունական տերմիններով: Սիրո այս տեսակները մասամբ կախված են մարդու խառնվածքից, նաև նշանակություն ունեն հասարակության մշակութային նորմերը, նրանց հոգևոր հասունության մակարդակը, ինչպես նաև դաստիարակությունը: Պետք է հաշվի առնել, որ սիրո մաքուր տեսակներ հազվադեպ են հանդիպում.

Սեր — ագապե
Ագապեն սիրո այնպիսի տեսակ է, որին հատուկ է այլասիրությունն ու երկրպագությունը: Այն համբերատար է և լի անմար կապվածությամբ: Այս սիրով սիրողը կարող է ներել ամեն ինչ, անգամ` դավաճանությունը: Ագապեն հիմնված է ավանդական քրիստոնեական հայացքների վրա, համաձայն որոնց սերը ոչ մի հատուցում չի պահանջում, այն բարի է, համբերատար և հավերժ: Այս սերը զուգորդվում է Հիսուս Քրիստոսի հետ:
Լիի տվյալների համաձայն` մարդկանց միայն յոթ տոկոսին է հատուկ սիրո նման դրսևորումը:

Սեր- ստորգե
Ստորգեն սիրո կայուն ու հաստատուն տեսակ է, որը նման է ծնողական քնքշանքի, ըմբռնման, պաշտպանության, առանց խելացնոր վիճակների ու փոթորիկի: Այն ձևավորվում է աստիճանաբար: Այս սիրով սիրողներին դուր է գալիս տնային գործերի սովորական ընթացքը, սովորություններից ու առօրյա հոգսերից նրանց զգացմունքները չեն մարում: Նրանք չեն վախենում դավաճանությունից, քանի որ լիովին վստահում են միմյանց: Տարիների ընթացքում նրանց ներքին ձգողականությունը միմյանց հանդեպ չի մարում: Հարաբերությունները նման զույգերի մոտ պարզ է և հասարակ. զույգն այն համարում է հոգևոր մտերմության շարունակություն, որը նրանց սկսում է հետաքրքրել հարաբերությունների ավելի ուշ շրջանում:
Սեր – պրագմա
Պրագման ոչ միայն սիրո տեսակ է, այլև դրա ձեռքբերման միջոց: Պրագմիկն ընտրում է զուգընկերոջը` ելնելով նրան ուղղված մի շարք լավ մտածված պահանջներից: Երբ համապատասխան թեկնածուն գտնվում է և նրա հետ գալիս է փոխհամաձայնեցման, պրագմատիկ սերը վերածվում է ավելի ամուր ու խորը զգացմունքի: Իսկական պրագմիկը չի կարող սիրել նրան, ով արժանի չէ սիրո: Նա շատ բծախնդիր է և նկատում է մարդկանց բոլոր դրական ու բացասական կողմերը:
Սեր-մանիա
Սիրո այս տեսակը փոթորկուն է և ամենակուլ: Այն զուգորդվում է խելացնորության ու շփոթմունքի հետ: Սիրահարվածը մշտապես տոգորված է իր սիրեցյալից սիրո և ուշադրության նշաններ ստանալու ցանկությամբ: Այսպիսի զգացմունքը նման է «ամերիկյան ոլորանների». ուժեղ գլխապտույտ առաջացնող բարձրացումներն ու իջեցումները բերում են անսպասելի և արագ ավարտի:
Սեր-լուդուս
Սիրո այս տեսակը սիրախաղ է հիշեցնում: Այս դեպքում սիրեկաններն արագ են մտնում խաղի մեջ ու, որպես կանոն, միմյանցից չեն պահանջում լուրջ պարտականություններ: Նրանք կարող են ունենալ միաժամանակ մի քանի զուգընկեր, ինչը նրանց ընտրության հնարավորություն է տալիս և օգնում խուսափել որևէ մեկից հոգեբանական կախվածության մեջ գտնվելուց:
Սեր-էրոս
Էրոսը սիրո այնպիսի տեսակ է, որը հիմնված է ֆիզիկական հակման վրա: Այն արտահայտվում է կրքոտ, զգացմունքային ձգողականությամբ: Լին կարծում է, որ էրոտիկ սերը նման է կայծի. այն արագ առաջանում է ու արագ էլ մարում է: Էրոտիկ սերը հազվադեպ է խորը և ամուր հարաբերությունների հիմք հանդիսանում: Սիրո մասին խոսելիս պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ցանկացած գործընթաց, իրավիճակ կամ իր բաղկացած է երեք բաղադրիչներից` Ֆիզիկական, հոգեբանական և էներգետիկ: Այդպես էլ սերը կարելի է բաժանել ֆիզիկական (սեռական բնազդ, ձգողականություն), հոգեկան (հույզեր, զգացմունքներ), էներգետիկ (ոգեշնչում, ուժերի հոսք) բաղադրիչների: Կնոջ և տղամարդու միջև իրական սիրո մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ առկա են բոլոր երեք բաղադրիչները: Եթե տղամարդու և կնոջ միջև կա միայն սեռական կապ, կիրք, ապա այդպիսի սերն արագ մարում է և հայտնվում է երկրպագման նոր օբյեկտ: Զույգի միջև հոգևոր կապի առաջացման դեպքում հարաբերությունները սովորաբար ավելի երկարատև են լինում, սակայն հոգևոր միասնություն գտնելը դժվար է, երբեմն նույնիսկ` անհնարին:
Ոգեշնչող սիրո առկայության դեպքում մարդ էներգիայի նոր հոսք է զգում, սկսում է իրեն ներքուստ ավելի թեթև զգալ: Սովորաբար, այդպիսի սիրո կարիք ունեն հատկապես տեղծագործող մարդիկ, քանի որ նրանք չեն կարողանում ստեղծագործել առանց սիրո ու ոգեշնչման:
Շատ գիտնականներ պնդում են, որ սերը ընդհամենը քիմիական ռեակցիա է և սեր են առաջացնում այնպիսի հորմոններ, ինչպիսիք են դոֆամինը, ֆենիլէթիլամինը, էնդորֆինը, վազոպրեսինը և օկսիտոցինը: Հայացքը, ձեռքերի հպումը, հոտը առաջացնում են նյութերի հոսք, որը, տարածվելով արյան մեջ, առաջացնում է էյֆորիկ վիճակ:
Շատ բժիշկներ կարծում են, որ սերն անբուժելի հիվանդություն է, եթե այն միակողմանի է և, միևնույն ժամանակ, եթե սերը երկկողմանի է, ապա այն դեղ է բոլոր հիվանդությունների դեմ: Ինչ վերաբերում է հոգեբաններին, ապա նրանք ավելի խորությամբ են ուսումնասիրել այս գործընթացը: Հոգեբանների կարծիքով, սերը մարդուց ահռելի ջանքեր է պահանջում, ինչպես նաև դիմացինին լսելու և փոխզիջման գնալու կարողություն: Այն նաև պատասխանատվություն է, հավատարմություն, հաճույք, հոգատարություն, անկեղծություն, կիրք, վստահություն, մտերմություն, շփում, վիրավորանք, հարգանք, ընկերություն: Ընդ որում, սիրո նշանները հատուկ են նաև սիրահարվածությանը: Սակայն պետք չէ շփոթել այս երկու հասկացությունները, քանի որ սերն ու սիրահարվածությունը տարբեր կերպ են դրսևորվում:
Սիրահարվածությունը սիրո առանձին փուլ չէ, այլ բոլորովին մեկ ուրիշ զգացմունք, քանի որ ավելի քիչ են այն դեպքերը, երբ սիրահարվածությունը վերածվում է սիրո, քան հակառակը, ինչպես նաև, սերը կարող է առաջանալ առանց սիրահարվածության: Ամերիկացի հոգեբան Դորոտի Տեննովը գտնում է, որ սիրահարվածությունը իսկական սեր չէ և բնութագրում է այն որպես հետևյալ ախտանիշներն ունեցող հիվանդագին վիճակ.

- մշտական կպչուն մտքեր սիրած էակի մասին, սուր,
- փոխադարձ զգացմունքների հիվանդագին պահանջմունք,
- փոխադարձ սիրո դեպքում էյֆորիայի զգացողություն,
- սիրո օբյեկտի վրա այն աստիճանի կենտրոնացում, որ մարդ կարող է անտեսել իր կարևոր պարտականություններն ու չլուծել ընթացիկ հարցերը,
- սիրո օբյեկտի խեղաթյուրում, որը հաճախ ուղկցվում է զառանցանքով: Ընդ որում, սիրած էակի դրական կողմերը գերագնահատվում են, իսկ բացասականները կա՛մ արհամարհվում են, կա՛մ էլ համարվում են ձգողական,
- ուժեղ սեռական հակում սիրած էակի նկատմամբ:
Տենովը նշում էր, որ թեև սիրահարվածությունն ու ֆիզիկական ցանկությունը միևնույն բանը չեն, այնուամենայնիվ, սիրահարվածությունն առանց սեռական հակման գոյություն չունի, քանի որ այն ընկած է դրա հիմքում: Նրա կարծիքով <<սիրո հիվանդությունից>> բուժվելը գրեթե անհնար է: Կա միայն երկու <<դեղամիջոց>> սիրահարվածության դեմ: Առաջինը` դադարեցնել բոլոր շփումները սիրած էակի հետ: Այս միջոցը բավականին ցավալի է և գրեթե միշտ ուղեկցվում է դեպրեսիայով, սակայն նորմալ մարդու մոտ սիրահարվածությունը դրա հետ մեկտեղ մարում է: Մյուս միջոցը հարաբերություններն սկսելն է:
«Հիվանդագին» սիրահարվածության առանձնահատկությունն այն է, որ այն սովորաբար անհետանում է 1-4 տարվա ընթացքում: Պատահական չէ, որ ասում են` մարդիկ ամենից հաճախ բաժանվում են չորս տարի անց:
Սերը ամենից հզոր ապաքինող ուժն է ամբողջ տիեզերքում: Մեզնից յուրաքանչուրն ունի սիրելու ունակություն: Սակայն որևէ մեկին սիրելու համար անհրաժեշտ է նախ և առաջ հարգել նրան: Իհարկե, ամենից առաջ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ, քանի որ հակառակ դեպքում շատ դժվար է հարգել ու սիրել ուրիշներին: Իսկական սերն անվերապահ է և փոխարենը ոչինչ չի պահանջում: Երջանիկ սիրային հարաբերությունների գաղտնի բանաձևը կայանում է նրանում, որ մարդիկ ուշադրություն դարձնեն նրան, թե իրենք ինչ կարող ենք տալ դիմացինին, այլ ոչ թե ինչ կարող են ստանալ: Ուստի եթե ուզում ենք սիրված լինել, պետք է նախ և առաջ ինքներս այդ սերը նվիրենք և հավատանք սիրո մեծագույն ուժին:

Комментариев нет:
Отправить комментарий