суббота, 22 февраля 2014 г.

Իմ դիջիպատումը

Այսքան տարի անց ես կրկին կրթահամալիրում եմ:
2013 թ. այդ առումով հաջողակ տարի էր: Վերջին անգամ արցունքներն աչքերիս դպրոցից հեռանալուց հետո հաճախ ամենամտերիմ ընկերուհուս`սեբաստացի Օլգա Սարդարյանի հետ երազել ենք աշխատել կրթահամալիրում:
Աեն ինչ փոխվել է`մեդիակրթություն, նախագծային ուսուցում, բլոգային աշխատանքներ, mskh կայքով աշխատանք: Այդ նորարարությունները քեզ ստիպում են անընդհատ աշխատել քեզ վրա և դու, իրոք, քայլում ես ժամանակին համահունչ:
Ես աշխատում եմ ավագ դպրոց-վարժարանում, որն ունի շատ լավ դասավանդողների և սովորողների կազմ` հատընտիր մարդիկ, որոնց հետ աշխատանքը կարող է միայն հաճույք պատճառել: Այս կարճաժամկետ և բովանդակալից կիսամյակի ընթացքում ես շատ բան սովորոցի, բայց և հասկացա, որ դեռևս շատ ու շատ բան ունեմ սովորելու կրթահամալիրում:
Ամենագրավիչն ու հետաքրքիրը կրթահամալիրում կազմակերպվող ծեսերն են, որոնք ստիպում ենք քեզ ստեղծագործել, կազմակերպված մոբիլ աշխատել և միևնույն ժամանակ, որքան էլ  ժամանակի սղության պատճառով ուզում ես, դու պետք է աշխատես թիմով: Աշխարհի բոլոր մեծ կազմակեպությունները միշտ աշխատել են այդ սկզբունքով` աշխատանք թիմով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ միայն այդպես կարող ես հաջողության հասնել: Թթուդրիկը ինձ համար նոր և անծանոթ ծես էր, բայց սովորողների օգնոթյամբ կազմակերպված հետաքրքիր աշխատանք ստացվեց: Աշնանային ծառատունկը, <<Վահան Ասատրյանի>> անվան պուրակի ստեղծումը, Հարիսայի ծեսը, որն ինձ մոտ առաջացրեց խուճապ, քանի որ առանձնապես փորձ չունեի հարիսա եփելու, սակայն կրկին անգամ ընկերների օգնությամբ, այն վերածվեց ուրախ, հետաքրքիր աշխատանքի: Սեբաստացու օրերը, որոնք բազմազբաղ և հագեցած անցկացրեցինք, Ձմեռային ճամբարը, ամանորյա միջավայրի ձևավորումն ու դիմակահանդեսի նախապատրաստական աշխատանքները և դրանց արդյունքւոմ ձևավորված հմտությունները համարում եմ այս կիսամյակի իմ ձեռքբերումները:

Комментариев нет:

Отправить комментарий