вторник, 9 июня 2015 г.

Հունիսի 9. ամառային ճամբար

Այս օրը անցկացրեցինք Գեղարվեստի ավագ դպրոցում, մասնակցեցին ցուցահանդեսին, Արման Գրիգորյանի վարած վարպետության դասին` 
տե'ս լուսանկնարեներով`

понедельник, 8 июня 2015 г.

Ճամբարային երկրորդ շաբաթ.հունիսի 8

Ճամբարային առօրյան լավ առիթ է միասին աշխատելու և ավելի լավ միմյանց ճանաչելու: Սովորող - դասավանդող, դասավանդող-դասավանդող: Ճամփորդություններ, քննարկումներ, խաղեր, սպորտային միջոցառումներ և հետաքրքիր այցելություններ:

Հունիսի 8
Օրը սկսվեց Վահան Ասատրյանում սպասվելիք մաքրության նախագծով:

пятница, 29 мая 2015 г.

ԱՆՏԻՎԻՐՈՒՍ ԿՈՄԻՏԱՍ


Կարաոկեներ`  http://mus.mskh.am/?p=1802


Հայր մեր
Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր…

пятница, 15 мая 2015 г.

Վարպետության դաս Սերոբ Խաչատրյան հետ

<<Մասնագիտական կողմնորոշում>> առարկայի շրջանակներում տարբեր հանդիպումներ են կազմակերպվել վարժարանի ընթերցասրահում, սակայն այս անգամ հանդիպումը յուրահատում էր: 
Հանդիպում Սերոբ Խաչատրյանի հետ, թեմա` Մսնագիտական նախընտրություններ:

среда, 6 мая 2015 г.

Հայտարարություններ շրջանավարտների համար

ԲՈՒՀ-երը դիմումները ընդունում են մայիսի 6-ից մինչև հունիսի 1-ը` տե'ս հղումը:
Պահանջվող փաստաթղթերը՝ տես այստեղ:

2014-2015 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը` տես այստեղ:


воскресенье, 3 мая 2015 г.

Ակումբային - նախագծային աշխատանքներ

Quest հետաքրքրասերների ակումբը ստեղծվել է սովորողների նախասիրությունների բացահայտման և զարգացման նպատակով, և կարծես թե, իզուր չէ, մի ամբողջ կիսամյակի տարված աշխատանքները: Փետրվար-մարտ-ապրիլ ամիսներ, խմբում աշխատող աղջիկներ: Երևի կպատկերացնեք, թե որքան դժվար է մի խմբում հավաքել 10 աղջիկների և փորձել աշխատել որևիցե ՄԵԿ նախագծի վրա: Ալիսան սա չի սիրում, Սյուզին սա չի ուզում, Սոնա Կիրակոսյանը շատ դժվար է կենտոնանում որևիցե գործ անելիս և այդպես շարունակ:  Լավ, ակումբը ստեղծվել է ձեր ցանկությունով, ուրեմն, ասեք ինձ` Ի՞նչ եք սիրում, ո՞րն է ձեր սիրած գործը, մենք ակումբային գործությունեություն ենք ծավալում` գերող իր ողջ հմայքով: Դուք ակումբի ժամերին պետք է մաքսիմալ բավականություն և օգուտ ստանաք: Դե սկսեցինք...
Սոնա Խաչատրյանը շատ է ուզում բարձրաձայնել իր ընկերիների, և ինչու չէ, նաև իր խնդիրները, քննարկել դրանք, դա իրեն շատ է մտահոգում և նա առաջարկում է հաղորդաշար` «Պատանու օրագիրը», Մանեն մեծ հաճույքով միանում է իր ընկերոջ գաղափարին: Սոնա Կիրակոսյանը «ամենադժվար» սովորողն է, նա չի կենտրոնանում ոչ մի խոսքի վրա, անդադար խոսում է և ծիծաղում, «Լավ, Սոնա, ինչո՞վ դու անդադար կզբաղվեիր, ի՞նչ ես սիրում դու սնել», հնչեց պարզ պատասխան` «Խոսել, քննադատել»:
Անահիտ Հայրապետյան. սիրում է երաժշտություն, նվագում է կիթառ, երգում է: Մարիամ Գևորգյան, նույնպես նվագում է կիթառ, սակայն դա չէ իր ամենասիրած գործը, նա ուզում է թատրոնի համն ու հոտը զգալ իր վրա` թատերական ներկայացում է ուզում բեմադրել կամ զարգացնող խաղեր կազմակերպել մեր փոքրիկ սեբաստացիների համար, կարծում եմ, հրաշալի գաղափար է: Արինա Հակոբյան ևս մեկ «բարդ սովորող», սակայն եթե Սոնային ոչինչ չի հետաքրքրում, ապա Արինային հետաքրքրում է ԱՄԵՆ ԻՆՉ, ցանկացած գաղափար, թեմա, քննարկում, ցանկացած նախագիծ նա պատրաստ է մեծ պատրաստակամությամբ իրականացնել: Արինան և իր զույք քույրիկ` Էլինան մեծ հետազոտություն պետք է իրականացնեն և ակումբը հետաքրքիր սկիզբ կարող է դառնալ իրենց մեծ ճամփորդության սկզբի համար` որպես հենակետ: Սակայն Արինայի շատ հետաքրքրում է նաև Գենետիկան և նա մեծ խանդավառությամբ կարող է անդադար պատմել տարբեր փորձերի մասին, հետաքրքիր օրինակներ բերելով: Սյուզի Եղոյան` միշտ սոված, բայց միշտ ուրախ (թվում է, թե անհամադրելի հոգեվիճակներ են, բայց Սյուզին դրա վառ ապացույցն է), ուտելիքը իր կյանքն է, գուցե և կյանքի նպատակը, իսկ ուտելիքի ետևից վազելը ամենվայրկանվա իր մտածելիքը: Բայց արի ու տես, որ նրան հետաքրքրում է իր ձախլիկություն, առանձնահատկոթյունները, «առասպելները», դրանց հերքումը: Ալիսա Պետրոսյան և Ասատրյան Ջուլիետա, խմբի ավագներն են,որոնք ավելիր հստակ ու կոնկրետ են իրենց անելիքներում, երկուսն էլ որոշել և արդեն աշխատում են իրենց նախծագծերի վրա՝ Ժամանակակից ընթերցանություն, ի՞նչ խնդիրներ կան պատանիների մոտ,ի՞նչ տեսակի գրականություն են նախընտրում, էլեկտրոնային, թե թղաթային,,,այս և այլ հարցերի պատասխանները փնտրում է Ալիսան: Ջուլին՝ Նախագիծը շատ արդիական է Սոցիալական ցանցեր,տարբեր խնդիրնբեր, աշխատանքային գործի՞ք, թե ժամանցի միջոց: Ջուլիի միացել են խմբի բոլոր անդամները, բաշխվել է աշխատանքային դերերը...

Եվ այսպես,աշխատում ենք: Նախագծերը ծավալուն են,, մի կիսամյակը չի բավականացնի դրանք ավարտին հասցնելու համար:



пятница, 17 апреля 2015 г.

Մասնակցություն տնտեսական միամսյակին

Վարժարանում գործող Տնտեսագետի ակումբը Կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր հետաքրքիր միջոցառումների շարք, որոնց կազմակերպած հանդիպումների հաճույքով մասնակցում էին, քանի որ դրանք ուսոցողական էին և հետաքրքիր:
Մեր Quest ակումբի անդամները հաճույքով մասնակցեցին նաև կազմակերպված մրցույթներին, որի համար ստացան հավաստագրեր:
Բանավեճերի շարքի հանդիպումները աշխատում էին բաց չթողնել, նոր հետաքրքիր փորձ է կրթահամալիրի սովորողների համար, քանի որ բանավեճի "կուլտուրային" նրանք այնքան էլ ծանոթ չեն: Ավագ դպրոցականիի տարիքին բնորոշ անհամբեր, անհանդուրժող վարքով էին փորձում սկսել բանավեճերը, սակայն ամեն անգամ Արման Երանոսյան նորից և նորից կրկնում էր կանոնները:

пятница, 6 марта 2015 г.

EYP Armenia կազմակերպության ներկայացուցիչների այցը կրթահամալիր


Վարժարանի ընթերցասրահը կրկին անգամ հյուրընկալել է ԵԵՊ կազմակերպության ներկայաացուցիչներին: Երկու բարետես, ակտիվ ներկայացուցիչներ պատմեցին սպասվելիք ֆորումի մասին, որը անց է կացվելու Հայաստանում և մասնակիցները` 50 երկրներից ժամանող խմբեր: ԵԵՊ կազմակերպության Հայաստանյան պատմության մեջ նմանատիպ մասշտաբի երկրորդ մեծ ֆորումն է: Նախորդ ֆորումի մասնակիցների երկրները թիվը` երեսուն էր:
 Ֆորումի մասնակից կարողն են լինել, ինչպես ԵԵՊ հասարակական կազմակերպության գրանցված անդամները, այնպես էլ չանդամագրված սովորողները, ուսանողները, 14-27 տարեկան յուրաքանչյուր անձ: Ցանկացողը պարզապես պետք է ԵԵՊ կազմակերպության պաշտոնական կայքում, նշված ժամկետներում, պետք է լրացնել մասնակցության հայտը (վերջնաժամկետ` մարտի 9):



понедельник, 9 февраля 2015 г.

Երկրորդ կիսամյակ 12-րդ դասարանցիների համար

Դասաարանային նախագիծ`

Ընդունելության կարգի մանրամասն ուսումանսիրում`
 http://www.atc.am/files/2012%20dimord/karg.pdf

Նախընտրած Բուհ- ի մասին մանրամասն տեղեկատվություն.
  1. ֆակուլտետի, բաժնի անվանում,
  2. ուսոցանվող առարկաների ցանկ,
  3. անվճար և վճարովի տեղերը (քանակային հարաբերություն), 
  4. քննական առարկաները,
  5. անհրաժեշտ փաստաթղթերը: 

четверг, 5 февраля 2015 г.

Հանդիպում Ռուս-հայակական Սլավոնական համալսարանի ներկայացուցչի հետ


Ավագ դպրոց վարժարանը հյուրընկալել էր Ռուս-հայկական համլսարան "Էկոնոմիակայի և բիզնես ինստիտուտ"-ի ասպիրանտ, Ուսանողական խորհուրդի ակտիվ անդամ և նախագահ Վահան Բեյրակչյանը:

Դատավարություն


Ահա եկավ եվ իմ դատի օրը :)
Սննդի կազմակերպման դատավարության օրը նշանակված էր փետրրվարի 5-ին, ժամը 15:00: Ուղիղ ժամը 15:00-ն դատավարությունը սկսվեց. "Ոտքի', Դատարանն է գալիս": Դատը սկսվեց:

воскресенье, 1 февраля 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ կիսամյակ

Հարգելի սովորող, երկրորդ կիսամյակը գնահատվում է հետյալ նախագծերով, Քեզ տրվում է հնարավորություն 5 նախագծերից ընտրել ցանկացած երկուսը`

  • Հետաքրքիր փաստեր ձեր նախընտրած մասնագիտության կամ նախասիրությունների ոլորտի մասին
  • Տվյալ մասնագիտության, ոլորտի գիտնականների նորարարական (վերջին) նվաճումները
  • Հայտնի մասնագետի կենսագրություն (կենսագրությունից հատվածներ), նշանավոր աշխատանքներ
  • Նոբելյան մրցանակակիրներ, նրանց աշխատությունները
  • Գրքեր, հոդվածներ (տեղադրել հղումներով), որոնք կարդացել եք, ներկայացնել սեփական տեսակետը, վերլուծությունը:
Հիշեցում` գնահատվելու է այն առաջադրանքը, որը տեղադրված է բլոգում և հղումը ուղարկված է իմ էլեկտրոնային հասցեին`  l.melkumyan@mskh.am :