пятница, 21 февраля 2014 г.

Կրկին ողջու՛յն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

загруженноеՈղջու՛յն, իմ շատ սիրելի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Ընդամենը 20 տարի է անցել այն օրվանից, երբ Ես առաջին անգամ ոտք դրեցի Մայր դպրոց և ահա այսօր կրկին այստեղ եմ , բայց արդեն աշխատողի կարգավիճակում: Կրկին ամեն առավոտ զարթուցիչի ձայնը ինձ չի արթնացնում, որովհետև ամեն անգամ ժամանակից շուտ եմ արթնանում, որպեսզի չուշանամ դպրոցից:
Ոչին չի փոխվել: Միայն դպրոցի ներսի պատերն այլևս չկան, բայց մթնոլորը մնացել է նույնը: Դասատուների հոգատար վերաբերմունքը, հանդուրժողականությունն ու սիրալիրությունը յուրաքանչյուր դասի անբաժան մասն են կազմում, ինչպես և առաջ էր: Տարօրինակ է թվում միայն այն փաստը, որ տետրեր ու գրիչներ ալևս չես հանդիպի սովորողի մոտ, բայց ժամանակի ընթացքում հասկանում ես, որ անհատական գործիքներով կրթությունը ունի իր առավելությունները:
Վստա'հ եմ` առջևում  ինձ սպասում են լավ օրեր...

Комментариев нет:

Отправить комментарий