Առավոտյան շատ վաղ եմ արթնանում, որովհետև պետք է պատրաստվեմ ոչ միայն Ես, այլև իմ փոքրիկ դստեր Մարիամին, որը ինձ հետ գալիս է Կրթահամալիր` Նոր դպրոց-պարտեզ: Սեպտեմբեր ամսից մենք միասին նստում ենք կրթահամալիրի տրանսպորտը` Ազատ պապիկի մեքենան, և բարձր տրամադրությամբ ճանապարհ ենք ընկնում:
Ժամանակը անցնում է շատ արագ, որովհետև դասավանդող Կարինե Արտյոմովնան (որը նաև իմ ռուսերենի ուսուցչուհին է եղել նախակրթարանում) միշտ պատրաստ է երգել երեխաների հետ կամ հետաքրքիր խաղեր կազմակերպել: Մարիամիկը արդեն ունի իր սիրած երգը` Կարինե Արտյոմովնայի մեծ երգացանկից, և ամեն անգամ տեսնելով նրան, ուզում է, որ բոլորով հենց այդ երգը երգեն: Ամեն օր մի հետաքրքիր իրադարձության ենք ականատես լինում մեր Ուրախ ավտոբուսում և անընդհատ ծիծաղում ենք:
Տուն գնալուց Մարիամիկը իջնում է մեքենայից և կանգնած երկար ժամանակ ձեռքով է անում հեռացող մեքենայի սովորողներին, որոնց հետ արդեն հասցրել է մտերմանալ:
Комментариев нет:
Отправить комментарий